Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սենթ-Լուիսում Լեւոն Արոնյանն ու Շախրիյար Մամեդյարովը ոչ-ոքի են խաղացել

Օգոստոս 22,2018 15:10

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Սինֆիլդի գավաթի» խաղարկության չորրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Դիմակայությունը երկար չտեւեց, եւ կողմերը արագ համաձայնեցին ոչ-ոքիի:

Այսօր կայանալիք հինգերորդ տուրից առաջ, որում Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան,  Ալեքսանդր Գրիշչուկը եւ Շախրիյար Մամեդյարովը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031