Լրահոս
Օրվա լրահոսը

Գինու ազգային կենտրոնի նախագահ. «Հեղափոխությունը վերջ դրեց կեղծարարությանը»

Օգոստոս 22,2018 14:13

«Հրապարակվել են պաշտոնական թվերը, որոնք գլոբալ առումով ոչինչ չեն ասում, քանի որ խաղողը մթերում ենք մեկ անգամ եւ գինին պատրաստում ենք մեկ անգամ, ուստի արտադրությունը կիսամյակով կարող է ընդամենը հուշել միտումների մասին: Անցյալ տարվա նույն կիսամյակի հետ համեմատած պատկերը հետեւյալն է՝  գինին ունենք մոտավորապես նույն՝  մինուս 1 տոկոս, կոնյակը՝ մինուս 12 տոկոս, օղին՝ մինուս 38 տոկոս…Վիսկիի պարագայում ունենք կտրուկ նվազում»,- օգոստոսի 22-ին, «Հայացք»  ակումբում ամփոփելով  խաղողագործության և գինեգործության վիճակը 2018թ-ի առաջին կիսամյակին՝ ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա ձեւակերպմամբ` գինու առումով շեշտակի աճ կա 2015-ից սկսած, այս տարի եւս աճ կլինի ոչ միայն լիտրերով, այլեւ արժեքով եւ խաղողի գնով:

Մանրամասները՝ տեսանյութում՝

 Ավագ Հարությունյանը կանխատեսեց, որ առաջիկա 3 տարիներին կոնյակի նվազում կլինի՝ ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման առումով: Նրա ձեւակերպմամբ, պատճառները երկուսն են՝ ռուսական դաշտը խստացրել է որակի նկատմամբ պահանջները, եւ հեղափոխությունից հետո կտրուկ նվազել են կոռուպցիոն մեխանիզմները, կազմակերպությունների թիվը, շուկան մաքրվել է, եւ չկա այն հիմքը, որը թույլ կտա արտահանել կեղծ կոնյակ: Նա նաեւ ասաց, որ ռուսական շուկայում ու մեզանում օղու սպառումը գնալով նվազում է:

Մանրամասները՝ տեսանյութում՝

Ավագ Հարությունյանը գինու որակի մասին ասաց, որ անորակությունը հեռավոր անցյալում է. «Մեր որակով մրցունակ ենք: Եվ եթե առաջ մեզ համեմատում էինք ԱՊՀ կամ արեւելյան երկրների հետ, ապա այսօր համեմատում ենք եվրոպական լավագույն գինեգործական երկրների հետ եւ կարող ենք ամրագրել, որ որակի հետ կապված որեւէ խնդիր չունենք: Կոնյակի որակի կտրուկ անկում, գահավիժում ունեինք մինչեւ 1998 թվականը: Գահավիժում ունեցանք 2013 թվականից հետո, երբ ռուսական ռուբլին արժեզրկվեց, իսկ մեր պայմանագրերը ռուսական ռուբլով էին…»:

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարեց, որ հեղափոխությունը վերջին հարյուր տարվա ընթացքում մեզ տալիս է շանս, որպեսզի հրաժարվենք կեղծ արտադրանքից. «Վերջին անգամ մենք մաքուր եղել ենք 1913թ., երբ իմաստ չկար կեղծելու, եւ իրավական, եւ քաղաքական դաշտը թույլ էին տալիս լինել բացարձակ ազնիվ: 1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ պատերազմը եւ կեղծարարությունը եղբայրներ են, հետո եղան վայրիվերումներ, կեղծարարություն, որը վերջացավ 1-2 ամիս առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում՝ 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031