Մարալիկի մի քանի բնակիչներ այս պահին ցույց են անցկացնում համայնքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը:
Նրանք մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում փոխանցեցին հետևյալը. «Ահավոր դժգոհ ենք Արտակ Գևորգյանի աշխատանքից»: Թե կոնկրետ ինչից են դժգոհ, նրանից մեկը փոխանցեց՝ «Քաղաքի մաքրությունից, բայց ամենից շատ` կոռուպցիայից»:
Ցուցարարները նաև ասացին, որ նրա գործունեությունը ստուգելու նպատակով աուդիտ են հրավիրել: Բողոքավորները նաև փոխանցեցին, որ ուզել են մտնել համայնքապետարանի շենք, սակայն թույլ չեն տվել, Արտակ Գևորգյանն էլ իրենց հետ չի հանդիպել, դեռ առ դեմ չեն զրուցել:
Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում՝ լսելով նաև Արտակ Գևորգյանին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ