Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախ այցելած Գերմանացի Պատգամաւորին Կ՛արգիլուի Ատրպէյճան Մտնել. «Էրմենիհապեր»

Օգոստոս 22,2018 12:41

«Էրմենիհապեր». Գերմանական «Պիլտ» թերթին համաձայն՝ Ատրպէյճանի իշխանութիւնները արգիլած են Գերմանիոյ վարչապետ Անկելա Մերքելի Քրիստոնեայ ժողովրդավարական միութիւն կուսակցութեան պատգամաւոր Ալպերթ Վայլերի մուտքը իրենց երկիր, որովհետեւ ան Արցախ այցելած է:

Վայլեր Հայաստանէն Արցախ այցելած էր 2014ին եւ 2016ին: Ատրպէյճան զայն յայտարարած է «անբաղձալի անձ» եւ իր երկիր մուտքի արգելքի որոշումը կայացուցած է ամենաբարձր մակարդակով, ուստի, Գերմանիոյ մօտ Ատրպէյճանի դեսպանին հետ Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան՝ այս հարցով բանակցութիւնները ապարդիւն եղած են:

Հարաւային Կովկասի երկիրներուն հետ Գերմանիոյ յարաբերութիւններու խորհրդարանական խումբի փոխնախագահ Ալպերթ Վայլեր մաս պիտի կազմէր Կովկաս այցելող Մերքելի պատուիրակութեան:

Վայլեր մտահոգութիւն յայտնած է տարածաշրջանին մէջ տիրող իրավիճակին վերաբերեալ՝ նշելով. «Ատրպէյճան ինքզինք կը ներկայացնէ իբրեւ ժողովրդավար երկիր: Ժողովրդավարական ճանապարհով ընտրուած պատգամաւորի դէմ այդ գործողութիւնները ո՛չ մէկ կապ ունին ժողովրդավարութեան հետ»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031