Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ռեբրենդինգի ծրագիրը պատրաստ է, այն կմնա թղթի վրա՞, թե՞ կիրագործվի. «Հրապարակ»

Օգոստոս 22,2018 12:02

Սերժ Սարգսյանը գրեթե ամեն օր այցելում է կենտրոնական գրասենյակ, կուսակցական ակտիվի հետ ժամերով քննարկումներ ունենում եւ երիտհանրապետականներին վստահեցնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սարգսյանը չի բացահայտում ապագայի պլանները՝ թողնելով դա արձակուրդներից հետո հրավիրվելիք ՀՀԿ խորհրդի նիստում։ Ակնհայտ է, սակայն, որ անցած մի քանի ամիսներին պասիվացած ՀՀԿ-ում վերադարձել է նախկին խրոխտությունը, որն ակնհայտ դարձավ վարչապետի՝ կառավարության 100 օրվա առիթով կազմակերպված հանրահավաքին կոնսոլիդացված հակահարվածի ժամանակ։ Հայտարարություններով հանդես եկան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Փաշինյանին քննադատեցին անգամ պաշտոնյաներ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են նախորդ իշխանությունների հետ, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանն ու Փաստաբանների պալատի նախագահը։ Նրանցից յուրաքանչյուրը ոլորտ առ ոլորտ քննադատեց ներկա իշխանությունների գործունեությունը։ Մասնավորապես, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աշոտյանը, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին Փաշինյանի մոտեցմանը, նկատեց, որ վարչապետը հետեւողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձեւակերպումներից՝ բանակցային ձեւաչափի փոփոխության հետ կապված, եւ գործընթացը վերադարձնում է նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման եւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ եւ լիարժեք կատարման (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնեւ) անհրաժեշտություն։ Փաշինյանի ելույթն ԱԺ փոխխոսնակ Շարմազանովին ստիպել էր պատմական ակնարկ անել։ «Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանն այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել։ Շանտաժը եւ պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները»։ Նա նկատել է, որ Փաշինյանը, ամեն երկրորդ խոսքի ժամանակ վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այլ կարծիք ունենալ՝ հռչակելով իր եւ հավաքվածների տեսակետը որպես միակ եւ բացարձակ ճշմարտություն:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031