Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 10 000 000 դրամով

Օգոստոս 22,2018 11:49

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:

Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաև, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի N109Ա որոշմամբ արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որոշեց «Վեոլիա Ջուր»  փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031