Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
«Բարեկամներ, նախքան արձակուրդս դեռ մի քանի օր կա: Կարճ ժամանակ ես անցկացրել եմ համեմատաբար հանգիստ, և դա ինձ ամրապնդել է մի կարևոր որոշման մեջ:
Ես որոշել եմ թողնել դիվանագիտական աշխատանքը:
Այդ որոշումն ինձ մոտ վաղուց էր հասունացել, և փոքրիկ գաղտնիք կբացեմ, վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժում էի ստանում՝ խնդրանքով շարունակել գործունեությունը որպես Ուկրաինայում Հայաստանի դեսպան:
Եվ խնդիրն անգամ այն չէ, որ ես Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում աշխատել եմ երկու լիարժեք ժամկետ և անցել այդ պատասխանատու պաշտոնում մնալու բոլոր ժամկետները:
Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես նոր իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ ճանապարհ տալու երիտասարդներին` աճել և ռեալիզացվել:
Հույս ունեմ, այս անգամ դրական պատասխան կստանամ»,- գրել է Մանուկյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ