Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքի մասին:
«Յուրաքանչյուրն իր տեսակետն ունի Էմերիի ֆուտբոլային փիլիսոփայության մասին: «Արսենալը» լավ գիտի՝ ինչի համար է խաղում եւ ինչպես: Եթե մենք պարզապես պատրաստվում ենք գնդակն առաջ ուղարկել եւ սպասել, թե Աստված մեզ երբ գոլ խփելու հնարավորություն կտա, դա կարող է նաեւ չլինել: Միակ բանը, որ հիմա մենք պետք է անենք, քրտնաջան աշխատելն է, մեր ուժերին հավատալը եւ օգտագործել այն պահերը, որ ստեղծում ենք գոլ խփելու համար:
Էմերին ու Վենգե՞րը: Նրանք իրարից շատ չեն տարբերվում: Էմերին ցանկանում է պահպանել Վենգերի փիլիսոփայությունը, բայց դրա հետ միատեղ ինչ-որ նոր բան է կառուցում: Նա գիտի, որ «Արսենալին» կարող է ինչ-որ նոր բան տալ, հավասարակշռություն ստեղծել պաշտպանության եւ գրոհի միջեւ: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն իմ կարծիքով ամեն բան ճիշտ է անում:
Մենք պետք է շարունակենք աշխատել, որովհետեւ նոր մարզիչ ունենք, նոր փիլիսոփայություն, եւ ցանկանում ենք այլ կերպ խաղալ, ոչ այնպես, ինչպես Վենգերի ժամանակ», – ասել է Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ