«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ` մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ:
Սիրելի՛ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին. Մեկնարկի օրը` սեպտեմբերի 2:
Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում»: