«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։
Ավելին, նախարարություններից մեկն այս տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը։ Մյուսը լրացուցիչ ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար։ Փաստացի, ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում սպառիչ պատասխան տրամադրել է 17 նախարարությունից 7-ը»։