Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վ. Ծաղկավանի հրետակոծված մշակույթի տունը քառորդ դար չի վերականգնվում

Օգոստոս 21,2018 19:00

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղը 2017թ. նոյեմբերի 5-ից մաս է կազմում խոշորացված Բերդ համայնքի: Այդ գյուղում վերջին 25 տարում ոչ մի համերգ, թատերական ներկայացում, մշակութային միջոցառում չի եղել, երեխաները կարոտ են իրենց բնակավայրում որեւէ մշակութային հանդեսի:

Վերին Ծաղկավանի մշակույթի տան շենքը 1990-ական թվականների առաջին կեսին ադրբեջանական հրետակոծությունից քանդվել է:

Վերին Ծաղկավանի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը Բերդում օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանից օգնություն խնդրեց մշակույթի տան շենքի գոնե մի հատվածը վերականգնելու համար: Ա. Ղազարյանը հայտնեց, որ մշակույթի տունը մասնակի նորոգելու համար կան հենասալեր, գյուղացիները պատրաստ են իրենց աշխատանքը ներդնել այդ գործում:

Ա. Ղազարյանը մեզ հայտնեց, որ Վերին Ծաղկավանը Բերդի տարածաշրջանի միակ գյուղն է, ուր մշակույթի տուն չի գործում: Վ. Ծաղկավանի վարչական ղեկավարն ակնկալում է, որ պետական բյուջեից ֆինանսական որոշակի աջակցություն կցուցաբերվի մշակույթի տան շենքը մասամբ վերականգնելու համար:

Ի դեպ, 31-ամյա Աղասի Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման կողմնակից է, նա օգոստոսի 17-ին մասնակցել է Երեւանում կայացած մեծ հանրահավաքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Յարգելի Ոսկան, կիսաքարոզչական յօդուածներ էք գրում։

    Ի՞նչ էք ուզում ասել վերջին պարբերութեամբ։
    Ձեզ մշակոյթի տան վերանորոգումն է հետաքրքրո՞ւմ, թէ՞ գիւղապետի գովքը։

    Դէ ասել, ասել ա, մի բան էլ ես ասեմ՝
    https://www.aravot.am/2018/07/23/971760/

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031