Այս օրերին Հայաստանում իրենց հանգիստն են անցկացնում Բելգիայի թագավոր Ֆիլիպը, թագուհին եւ նրանց 4 երեխաները:
Արդյո՞ք թագավորական ընտանիքը Հայաստան է այցելել մեր բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկի հրավերով` Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից եւ արտաքին գործերի նախարարությունից: ԱԳՆ-ից մեզ պարզաբանեցին, որ թագավորական ընտանիքի այցը մասնավոր է, ԱԳՆ-ն որեւէ հրավեր չի հղել:
Ավանդաբար հյուրընկալ ու հյուրասեր ազգ ենք համարվում` արդյո՞ք նախատեսվում է թագավորական ընտանիքի պատվին որեւէ միջոցառում, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին՝ «Այցի մասնավոր բնույթը ենթադրում է, որ այլ մանրամասներ չեն կարող հրապարակվել»:
ԱԳՆ-ից էլ ասացին, որ այցի եւ այլ միջոցառումների մասին որեւէ տեղեկություն չունեն:
Մեր տեղեկություններով` Բելգիայի թագավորը շատ տպավորված է Հայաստանով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ