Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում

Օգոստոս 21,2018 19:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ, ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել:

Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ էր մտել հունիսի 1-ից: ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ էր նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Անցյալ ամիս ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված էի ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որեւէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում», ապա՝ հավելել էր. «Հուսամ, ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության եւ անուշադրության հետեւանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարեւորությունը եւ ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում»:

Խորհրդարանական ուժերը ներգրավված են լինելու ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում, Tert.am-ին ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը. «Վարչապետի հանձնարարականով խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների անունները կլրացվեն հանձնաժողովում»:

ՀՀ վարչապետի հուլիսի 30-ի որոշմամբ՝ հուլիսի 2-ի որոշման մեջ լրացում է կատարվել, որում նշվում է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 906-Ա որոշման հավելվածը «Մ. Գրիգորյան – Փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)» տողից հետո լրացնել հետեւյալ տողով. «Ա. Աշոտյան – ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031