ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։
Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։
Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ