Լրահոս
Օրվա լրահոսը

Դոն Պիպոյի աջակիցը դիմում է վարչապետին ու նախագահին. «Անտարբեր չլինեք նրա ճակատագրի հանդեպ»

Օգոստոս 21,2018 17:38

«Հայաստանի Հանրապետություն» 11-հատորյա հանրագիտարանի հեղինակ Սամվել Հակոբյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը խոսք հղեց ՀՀ վարչապետին, նախագահին, Արդարադատության նախարարին, ԱԱԾ տնօրենին, Ամենայն հայոց կաթողիկոսին՝ կոչ անելով օրենքի սահմաններում ազատ արձակել «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին: Հիշեցնենք, որ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն» մեղադրվում է իր դեմ նախապատրաստվող սպանության գործով անձանցից երեքին առևանգելու, նաև՝ զենք-զինամթերք պահելու համար:

«Նա հարգված է շատ երկրների  իշխանությունների ներկայացուցիչների կողմից, այդ թվում՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի: Նրա ազատազրկված լինելը չի նպաստում ՀՀ-ի միջազգային հեղինակության պահպանմանը: Կոչ եմ անում անտարբեր չլինել Արթուր Ասատրյանի ճակատագրի հանդեպ: Նա ոչ թե թալանել է երկիրը, այլ դրսում ստեղծել է կարողություններ՝ օգնելով ՀՀ-ին եւ հայերին: Այդ նա է Հռոմի Պապից ժամանակին վերցրել ՀՀ առաջին հանրապետության անկախությունը հաստատող փաստաթղթեր ու տվել Հայաստանին: Նա մեծ բարերար է»,-նշեց Սամվել Հակոբյանը՝ հավելելով, որ հանրագիտարանի՝ ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունը եւս Արթուր Ասատրյանն է ֆինանսավորել:

Ինչ վերաբերում է Ասատրյանին առաջադրված մեղադրանքին, Սամվել Հակոբյանը նկատեց՝ ինքն այն մարդը չէ, որը պետք է իրավական գնահատականներ տա. «Հիմա ոչ-ոք ոչինչ չի ապացուցել: Չենք կարող ասել՝ դրանք ո՞ւմ զենքերն են, ի՞նչ զենքեր են ու ինչպե՞ս են հայտնվել այդտեղ…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031