Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի մոտ այլ վերաբերմունք է, քանի որ Փաշինյանի հետ հանդիպման ստորագրահավաքը դեմոկրատ-կոնգրեսականներն են անում». փորձագետ

Օգոստոս 21,2018 16:29

«Առավել կարեւոր են կոնգրեսականների հետ հանդիպումները: ԱՄՆ կոնգրեսում մենք ունենք բարեկամ-կոնգրեսականներ, որոնք մեզ շատ են օգնում: Նրանց միջոցով ենք մենք ազդում Թրամփի աշխատակազմի վրա»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հուլիսին ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցին եւ կոնգրեսականների հետ հանդիպմանը, ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Սակայն հիմա իրավիճակն այնպիսին է, որ դեմոկրատ-կոնգրեսականները, մասնավորապես՝ Ադամ Շիֆը, Թրամփի մեծագույն թշնամիներից են: Վերոնշյալից բխում է, որ երբ կոնգրեսականները Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպման համար ստորագրահավաք են իրականացնում(սկսվել է հուլիսի 24-ին), իսկ Թրամփը տեսնում է, որ ստորագրողներն իր հիմնական մրցակից-կոնգրեսականներն են, նրա մոտ այլ վերաբերմունք է ձեւավորվում մեր հանդեպ: Պետք է հասկանալ, թե ում միջոցով եւ ինչպես Հայաստանը կարող է ԱՄՆ-ում ազդեցություն ձեռք բերել»,-նկատեց Սուրեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է առաջիկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ ՀՀ սպասվելիք այցին, փորձագետը շեշտեց. «Դա ամենաբարձր մակարդակի այցն է Հայաստան: Որեւէ կանցլեր երբեւէ ՀՀ չի այցելել: Գերմանիան ՀՀ-ի կարեւոր դոնոր երկրներից է, եւ այդ համատեքստում հարցեր պետք է քննարկվեն: Այդ այցը նաեւ հնարավորություն է՝ Եվրամիության հետ ավելի խորը հարաբերություններ հաստատելու տեսանկյունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031