«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի թվով 166 առանձնատների, իսկ օգոստոսի 22-ին ժամը 08:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 18:00 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
«Գազպրոմ Արմենիա»