Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնություն եմ տվել գլխավորել «Հանրապետության» եւ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական դաշինքի ցուցակը». Զեյնալյան

Օգոստոս 21,2018 15:01

Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցելու են դաշինքով. «Ես համաձայնություն եմ տվել գլխավորել «Հանրապետություն» կուսակցության եւ «Լուսավոր Հայաստան» նախընտրական դաշինքի ցուցակը: Ավագանու ընտրություններում երկու կուսակցությունները հանդես են գալու դաշինքով: Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում եւ արձակուրդում եղած պայմաններում կմասնակցել քարոզարշավի: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ»:

Նախարարն ասաց, որ դա երկու կուսակցությունների համատեղ քննարկումների արդյունքում կայացված որոշում է. «Կարծում ենք` Հայաստանի համար, Երեւանի համար դա օգտակար կլինի եւ պիտանի, որպեսզի այս երկու կուսակցությունները մասնակցեն ընտրություններին դաշինքով եւ մասնակցեն` ցուցակում իմ գլխավորությամբ»:

Թե ի՞նչ շանսեր ունեն` Զեյնալյանն ասաց, որ կախված է նրանից, թե մարդիկ ինչպես կքվեարկեն:

Դաշինքի անվանումը դեռ որոշված չէ, այն քննարկման փուլում է:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, Զեյնալյանն ասաց, որ «Ելք» դաշինքը կա, ներկայացված է ԱԺ-ում, ու այն գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն չի ցրվել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031