Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու-երեք լրատվամիջոցներ կան, որոնք սթափվելու կարիք ունեն». Մխիթար Հայրապետյան

Օգոստոս 21,2018 14:46

Քիչ առաջ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սկսեց քննադատել իր բնութագրմամբ «երկու-երեք» լրատվամիջոցների: Նա վրդովված է մամուլի որոշ հրապարակումների առիթով և հայտարարեց. «Ընդհուպ մինչև ընտանիքս սևացրել են ինձ, բայց որևէ կերպ չեմ արձագանքել, դատական գործընթացի մեջ չեմ մտել»:

Նախարարը վրդովված է, որ մամուլում գրվել է, թե սփյուռքի նախարարը պառակտում է ԱՄՆ-ի կամ Լոս Անջելեսի հայ համայնքը: Նա նաեւ ասաց, թե` թերթերից մեկը Ջավախքում իրեն ամեն կերպ սադրում էր, որ հակավրացական հայտարարություն աներ: Իր՝ ԱՄՆ այցի մասին նախարարն ասաց, թե հրապարակել են ամբողջ հանդիպումների ցանկը և վստահեցրեց, որ հավասարակշռված է աշխատել: Այնուհետև նշեց, թե նման հրապարակումներն են հենց պառակտում: Այս դրվագները ներկայացնելուց հետո Մխիթար Հայրապետյանը, դիմելով լրատվամիջոցներին, սկսեց քննադատել. «Երկու-երեք ԶԼՄ-ներ կան, որոնք սթափելու կարիք ունեն: Քննադատեք ինձ` ինչքան ուզում եք, նույնիսկ, երբ իմ հարազատներին են կպել, ես չեմ ուզել անձնավորել: Բայց կա պետության հարց, երբ դուք ձեր գործողություններով վնասում եք, ես թույլ չեմ տա, թող հանրությունը տեսնի ու իր գնահատականը տա, թե ձեր հոդվածների պատճառով ինչ խնդիրներ են առաջացել սփյուռքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031