Օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 22:40-ին «911» ծառայությունը կրկին կապ է հաստատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակցի հետ. տուժածների վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 14:44-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լիլիթ Շալվարյանը հիվանդանոցից դուրս է գրվել:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Նանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, վիճակը՝ բավարար, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (ծնված 1997 թ., ստացել է կոտրվածք) և Անժելա Շալվարյանը (ծնված 1970 թ.)՝ վիճակը՝ միջին ծանրության, գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 08:17-ին «911» ծառայությունը կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արա Խաչատրյանը (ծնված 1981 թ.) գտնվում է Գուդուշաուրի ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր կայուն: Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Անի Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Գարեգին Վարդանյանը գտնվում է անգիտակից ծանր վիճակում:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes» մակնիշի Minivan և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
«Mercedes CLK» մակնիշի վարորդը` Օլեգ Օմարովը, Նանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արա Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Գուդուշաուրի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
ՀՀ ԱԻՆ