Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալիեւը չի կարող բացատրել, թե ինչու հանդիպեց մեկի հետ, որին անվանել է «սեպարատիստների առաջնորդ». փորձագետ

Օգոստոս 21,2018 14:23

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բոլոր հանդիպումներում շարունակում է խոսել ՀՀ-ի կողմից «օկուպացված» տարածքների եւ ՀՀ-ի հասարակության «դաժանության» մասին.  քարոզչական այդ գործիքակազմն առաջիկայում ավելանալու է: Սրան հանգիստ պետք է վերաբերվենք: Ինչ էլ անի Ադրբեջանը, խնդրի միակ  կարգավորողն ու ՀՀ անվտանգության երաշխավորը մեր բանակն է»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ թեեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին շարունակվող կարծիքներ կան, Արցախի խնդիրը չի լուծվելու պատերազմի ճանապարհով. «Դրա հնարավորությունն Ադրբեջանը չունի»:

Ինչ վերաբերում է առաջիկայում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հնարավորությանը, փորձագետը նշեց. «Չեմ հավատում, որ Արցախը լինելու է բանակցային կողմ, որովհետեւ այդ դեպքում Ադրբեջանն ուղղակի չի մասնակցի բանակցություններին: Ալիեւը չի կարող իր ժողովրդին բացատրել, թե ինչու հանդիպում ունեցավ մի մարդու հետ, որին պարբերաբար անվանել է «հանցագործ» ու «սեպարատիստների առաջնորդ»: Բակո Սահակյանի մասին է խոսքը: Ակնհայտ է, որ դա տեղի ունենալ չի կարող»:

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ Արցախն, այնուամենայնիվ, ինչ-որ պահի լինելու է բանակցային սեղանի շուրջ, բայց ոչ՝ այս փուլում. «Արցախի ժողովրդի ձայնը լսելի է լինելու, որովհետեւ հնարավոր չէ առանց ժողովրդին հարցնելու, օրինակ, Մոսկվայում որեւէ փաստաթուղթ ստորագրել: Բայց վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյան-Ալիեւ հանդիպումն առաջիկայում լինի, Արցախի ներկայացուցիչ այդտեղ չի լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031