«Որեւէ մեկից պաշտոնական հաղորդում չենք ստացել խոչընդոտելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջերս տապալված մամուլի ասուլիսին:
Ըստ նրա. «Այստեղ անօրինական գործողություններ չկան: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն կարող է իր կամքն արտահայտել, բողոքի ակցիա անել, բայց օրենքի սահմաններում»: Սակայն, ըստ ոստիկանապետի, դա չի նշանակում, որ մարդիկ, իր խոսքերը մեջբերելով, կատարեն անօրինական գործողություններ:
Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ