Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետն, ամփոփելով իր աշխատանքի 100 օրը, խոսեց նաեւ հնչեղ գործերի մասին

Օգոստոս 21,2018 13:46

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, իր ղեկավարած կառույցի 100-օրյա աշխատանքը ներկայացնելուց հետո  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Մասնավորապես, ՊՊԾ գնդի, Մարտի 1-ի գործերին իր առնչությանը:

ՊՊԾ գնդում, ինչպես ասաց, նա եղել է պատանդի կարգավիճակում 7-8 օր: Ասաց, որ չի հրավիրվել դատարան, չի հարցաքննվել.«Հրավիրվելու դեպքում կներկայանամ դատարան, կպնդեմ նախաքննության ժամանակ տրված իմ բոլոր ցուցմունքները»:

ՀՀ ոստիկանապետը, պատասխանելով գործընկերներիցս մեկի հարցին, կապված մարտիմեկյան դեպքերի հետ, ասաց, որ 2008թ. մարտի 1-ին, լինելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի պետի տեղակալը, այնքան էր իր առնչությունը, որքան մյուս ոստիկաններինը: «Չեմ հիշում, բացատրություն եմ տվել: Անձնակազմը, որն ինձ հետ էր, որեւէ լուրջ դեպքով չի եղել»,-ասաց նա:

Ռ.Մինասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031