ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է, «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանն և պաշտպանության քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն