Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ում էր ուղղված վարչապետի հայտարարությունը. «Ժողովուրդ»

Օգոստոս 21,2018 12:21

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին անդրադարձել էր դատական համակարգում առկա վիճակին եւ նշել. «Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ։ Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու եւ միջամտելու գայթակղությանը։ Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետեւյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից եւ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից։ Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ, խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»։

Հասկացողը հասկացավ

ՀՀ վարչապետի այս հայտարարությունից հետո դատական համակարգում սկսել են խոսակցությունները, թե այսքանից հետո թող անհանգստանան նրանք, ովքեր կատարել են նախորդ իշխանությունների ասածները, իսկ ում խիղճը մաքուր է, հանգիստ աշխատում է: Ավելին՝ դատական համակարգում բոլորը միմյանց լավ ճանաչում են, եւ հիմա նրանք բավական թափանցիկ ակնարկներով խոսում են, որ գիտեն՝ ով ում համար է աշխատում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ո՞ր դատավորներին է իրականում ուղղված նրա խոսքերը։

Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել մի սխեմա, որը գծել են ներկայիս իշխանությունները եւ մատնանշել, թե իրավական համակարգի որ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով են ազատ արձակվել աղմկահարույց քրեական գործերով հայտնի պաշտոնյաները։

Ով ում միջոցով

Օրերս գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելուց առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ ինքը՝ Ռշտունին։ Նրանք քննարկել են Սահմանադրությամբ ՀՀ նախագահի անձեռնմխելիության դրույթի հետ կապված հարցեր, թե ինչպե՞ս կարող է այն կիրառվել Քոչարյանի դեպքում։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031