Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտությունն այն է, որ օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, եւ որոշ «կոռումպացված դատավորներ» շարունակում են «տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի իրավական համակարգում չկան այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են թույլ տալ եզրակացնելու, թե արդարադատության համակարգն արդեն սպառվել է, եւ միակ միջոցը մնում է անցումային արդարադատությունը, արդարադատության համակարգը, գործող Սահմանադրությանը օրենքներին եւ Հայաստանի միջազգային պայմանագրերին համապատասխան, իրականացնում է իր առաքելությունը շրջանակներում, իսկ դատավորները պատասխանատու են իրենց դատական ակտերի օրինականության համար։
– Արդեն կարծիքներ կան, որ այդպես խախտվում են Սահմանադրության որոշ կետեր, եւ Փաշինյանին կարող են մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ։
– Կանխատեսումներ անելը, իհարկե, անհեռանկար գործ է, ես չեմ ուզում մոդելավորել, բայց Սահմանադրությունը պարտավոր ենք հարգել բոլորս՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից եւ աշխարհայացքից։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում