Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշություն եւ ծրագիր. «Հրապարակ»

Օգոստոս 21,2018 11:32

Վարչապետի 100 օրը լրացավ, եւ նոր կառավարությանը չքննադատելու տաբուներն էլ վերացան։ Ճիշտ է, դեռ կան մարդիկ, որոնք իրավացիորեն պնդում են, որ 100 օրը շատ կարճ ժամանակ է ինչ-որ փոփոխությունների հասնելու համար, բայց ընդդիմախոսներն առարկում են, որ 100 օրը բավարար է ծրագիր ունենալու, հստակ ուղղություն որդեգրելու, նպատակներն ու թիրախները ճիշտ որոշելու համար։ Կարծում են, որ մի բան եթե սխալ սկիզբ ունի, չի կարող ճիշտ շարունակություն ունենալ։

Ամեն դեպքում, ուրախացնող չէ այն, որ 100 օր անց նոր կառավարությունը որպես թիրախ դիտարկում է ՀՀԿ-ն, որպես ծրագիր՝ «հակահեղափոխության դեմ պայքարը»։ Երբ «թիրախը» կդառնա ողջ հասարակությունը, իսկ ծրագիրը՝ նրա կյանքը բարելավելը, գուցե նկատենք նաեւ դեպի առաջընթաց տանող քայլերն ու լույսը թունելի վերջում։ Իսկ այսօր առայժմ գործ ունենք հեղափոխական կառավարության հետ, որը «սաբոտաժի» դեմ է պայքարում, «հակահեղափոխության» վտանգ տեսնում, նոր դատական մարմիններ ստեղծելու եւ այլընտրանքային արդարադատություն իրականացնելու քայլեր ձեռնարկում։ Ուստի պատահական չէ այն ակտիվացումը, որ վերջին օրերին ապրում է ասպարեզից հեռացած ՀՀԿ-ն՝ մատնացույց անելով իշխանությունների սխալներն ու թերացումները։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031