Սենթ-Լուիսում շախմատի «Սինքֆիլդի գավաթի» խաղարկության երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղացին:
Չորրորդ տուրից առաջ, որում Արոնյանն այսօր հանդիպելու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Շախրիյար Մամեդյարովը: Նրանք վաստակել են 2-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ