Հայտնել ենք, որ օգոստոսի 10-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի շատ վատ վիճակի եւ այդ ճանապարհի հիմնանորոգման մասին: Փաշինյանն ասաց, որ Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման գումարները նախատեսված էր հատկացնել 2019 թվականին, սակայն ինքը կաշխատի, որ գումարները տրվեն 2018 թվականին, ճանապարհը կառուցապատվի այս տարի:
Արդեն մի քանի օր է, ինչ «Վառմաշ» ՍՊԸ աշխատողները Ջուջեւանի կողմից իրականացնում են ավտոճանապարհի կառուցապատման աշխատանքներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ