Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, գրում է Trend-ը:
«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին նայում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայից, որտեղ Ռուսաստանը համանախագահներից մեկն է: Մեր նպատակն է հակամարտության կողմերին ցուցաբերել ցանկացած տեսակի օգնություն, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ: Այն, ինչ ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, ընդունելի կլինի մեզ համար»,- ասել է Բոչարնիկովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ