Լրահոս
Օրվա լրահոսը

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը. փաստաբաններ

Օգոստոս 20,2018 17:42

Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը ծավալուն ցուցմունք են տվել և ընդունել մեղքը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին», որը զրուցել է մեղադրյալների փաստաբանների հետ:

«Մարիան ցուցմունք է տվել, որով կարելի է համարել, որ նա ընդունել է մեղքը: Բայց այժմ մենք առավել ծավալուն ցուցմունք ենք տալիս, կատարված իրադարձությունների մասին, սկսած, կարելի է ասել, ծնունդից… Նրա ձեռքում եղել է դանակ: Նա պնդում է, որ հասցրել է առավելագույնը հինգ հարված: Քույրերից միջնեկը նույնպես հարվածներ է հասցրել: Փորձաքննություն դեռ չի անցկացվել, ուստի վաղ է ասել՝ ով որքան հարված է հասցրել, և որն էր մահացու»,- ասել է կրտսեր աղջկա փաստաբան Յարոսլավ Պակուլինը:

Ավագ քրոջ՝ 19-ամյա Քրիստինայի փաստաբանը գործակալությանը հայտնել է, որ իր պաշտպանյալի ցուցմունքը նույնպես կարելի է համարել մեղքի ընդունում:

«Այժմ կա նոր քննիչ, մենք ծավալուն ցուցմունք ենք տալիս: Քրիստինան հայտնել է, որ միայն դեմքին գազ է փչել»,- ասել է աղջկա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

Միջնեկ աղջկա՝ Անգելինայի պաշտպան Ալեքսեյ Պարշինն ասել է, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը և ցուցմունք տվել, բայց այլ մանրամասներ չի հայտնել:

Քննությունը ճանաչել է, որ Խաչատուրյան քույրերի հայրը «նրա նկատմամբ անբարո գործողություններ է իրականացրել», ասել է Պարշինը դատարանում: Ավելի վաղ դատախազի խնդրանքով միջնեկ աղջկա լսումներն անցկացվել էին դռնփակ ռեժիմով:

Մոսկվայի քաղաքային դատարանը Խաչատուրյան քույրերի կալանքն օրինական է ճանաչել:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031