Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված

Օգոստոս 20,2018 16:08

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին, որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ:

Նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, քաղաքացի Ա. Վ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ն.-ի անվամբ բերված հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացուհի Ք. Տ.-ի կողմից բերված հանձնուքը: Պլաստմասե երկու տարաների մեջ առկա է եղել կասկածելի դառը համով աղցան:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031