ՀՀ Կառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին
(Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.)—Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին և եկեղեցիներին՝ կոչ անելով նրանց դատապարտել վերջերս տեղի ունեցած ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումները և աջակցել Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասարության, նրանց նկատմամբ խտրականությունը դադարեցնելու օրենսդրական և քաղաքական բարեփոխումներին:
«Հայաստանի կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այն քաղաքականության, օրենքների և սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխման ուղղությամբ, որոնք շարունակում են խթանել Հայաստանի ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անհանդուրժողականությունն ու բռնությունը»,- ասում է գրող Նենսի Կրիկորյանը: «Առանց հստակ օրենսդրական, քաղաքական բարեփոխումների և կրթական ծրագրի, նման հարձակումները կշարունակվեն և Հայաստանի կառավարությունը չի կարող պաշտպանել ԼԳԲՏ համայնքը բռնությունից ու խտրականությունից»:
Կառավարությանն ուղղված նամակի համար առիթ հանդիսացավ վերջերս Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին տեղի ունեցած հարձակումը ինը հոգու վրա, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ակտիվիստներ: Հարձակումը, ատելությունը և խտրականությունը պատկերող անհանգստացնող և ցայտուն օրինակ է: Համաձայն հաղորդման՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ըստ որի օգոստոսի 3-ին հարցաքննել է զոհերին և ձերբակալել է մի քանի կասկածյալների և հաջորդ օրը ազատ է արձակել նրանց, սակայն, ըստ երևույթին որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:
«Մասնավորապես մտահոգիչ էր այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (Ծառուկյան դաշինքից) իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Հայաստանից հեռացնել ԼԳԲՏ անձանց »,- նշում է Երևանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող Սարգիս Պալխեանը: «Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ողջունելի ժեստ էր, սակայն դա մեղմ է ու բավարար չէ նշանակալից փոփոխություններ նախաձեռնելու համար»:
Հայաստանի օրենսդրությունը չի ապահովում Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքներ (տես՝ Amnesty International- ի հաշվետվությունը): Հայաստանի օրենսդրությունը չի արգելում խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ աշխատանքի, բնակարանային կամ սոցիալական նպաստների հարցերում, ինչպես նաև չի սահմանում որպես ատելության հիմքով իրագործված հանցագործություն (hate crime) ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված հարձակումները:
Նամակում մանրամասն ներկայացված է Հայաստանի կառավարությանն ուղղված կոչը.
- սահմանել օրենսդրական բարեփոխումների ժամանակացույց և օրակարգ, որպեսզի ԼԳԲՏ անձանց տրամադրվի օրենքով սահմանված հավասար իրավունքներ.
- առաջարկել ծրագիր, որը կնպաստի ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության մեջ հանդուրժողականությանն ու հարգանքի խթանմանը՝ հրապարակային հայտարարությունների և հանրային կրթական ծրագրերի ստեղծման միջոցով.
- հանդես գալ ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված բոլոր հարձակումները դատապարտող և մեղավորներին հետաքննելու, պատժելու և ԼԳԲՏ անձանց պաշտպանելու պարտավորությունները կատարելու հայտարարությամբ:
Այն կոչ է անում Հայաստանի քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպություններին, ներառյալ բոլոր դավանանքների հայկական եկեղեցիներին, հստակ արտահայտել իրենց աջակցությունը նման բարեփոխումների օրակարգին և ծրագրին, և դատապարտել ԼԳԲՏ համայնքի դեմ հարձակումները: Հայաստանի ընտրողները, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպությունների աջակիցները, իրավունք ունեն իմանալ, թե ինչ դիրքորոշում ունեն իրենց կուսակցություններն ու կազմակերպությունները այս հարցի շուրջ:
«Հայաստանի նոր կառավարությունը շատերին հույս է ներշնչել, որ երկրում կլինեն իրական բարեփոխումներ թափանցիկության, արդարության և հավասարության հարցերի շուրջ: ԼԳԲՏ հիմնախնդիրների բարեփոխումները պետք է լինեն այս նոր խոստումների մի մասը»,- նշում է Նենսի Կրիկորյանը: «Կրոնի», «մշակույթի» և «արժեքների» վրա հիմնված հնացած և կեղծ հիմնավորումներն այլևս չեն կարող քողարկել ատելությունը, բռնությունն ու անհանդուրժողականությունը Հայաստանի ԼԳԲՏ անձանց նկատմամբ»:
Մամուլի հաղորդագրություն
И вас вылечат…
Ցավալի է որ շատ մարդիկ միայն ռուսերեն գիտեն ու ուրիշ այլ լեզու չգիտեն որ ավելի մասնագիտական ու փաստերի վրա հիմնված նյութերի կարողանային տիրապետել: Մարդկանց վատ բերաբերմունքն ու անհեթեթ պնդումներն ու պատկերացումները այս հարցի շուրջ հենց դրա հետ է պայմանավորված, որ մի բռնապետական երկիր որտեղ չկան մարդու իրավունքներ, չկա քաղաքական որևէ ազատություն և որտեղ մարդը զրո արժեք չունի, իր ագրեսիվ ու փաստերի վրա չհիմնված արդեն հնացած պրոպագանդայով մեզ թելադրում է ոնց մտածել: Մենք պետք է նայենք թե տվյալ անձ, ով էլ որ լինի, ի՞նչ ներդրում կարող է ունենալ պետության և հասարակության համար: Մի գուցե պատահում է մի մարդ ով հայտնաբերում է քաղցկեղի կամ ուրիշ հիվանդությունների դեմ մի դեղ կամ նոր բուժման ձևեր ու դրանով շատերի կյանք է փրկում: Ինձ համար իսկապես կարևոր չի լինի թե այդ մարդը, այդ բժիշկը ինչ բնական կարիքներ ունի կամ չունի և ինչ է անում իր անձնական կյանքում: Ու ինչո՞ւ պետք է ինձ հետաքրքրի: Մարդիկ որ ասում են թող գնան «բուժվեն», իրենք ի՞նչ օգուտ են ստանալու եթե մեկը «բուժվի» կամ «չբուժվի»: Նյութական օգուտ են ստանալու՞: Կամ պիտի գնան շփվեն՞ այդ «բուժված» անձի հետ: Ոչ մեկ պետք չի ընդունի որևէ մի բան և բոլորը ազատ են իրենց մոտեցումն ունենալ բոլոր հարցերի շուրջ, բայց ուղղակի անհասկանալի է մի եթե ասում ես որ վատ բան է, լավ ասենք վատ բան է, բայց եթե վատ բան է ուրեմն այդ մարդը բացի իրենից ուրիշին ոչ մի վատություն չի անում: Եթե մեկը ալկոհոլ է խմում ու եթե դա վատ բան է, նախ և առաջ ինքն իրեն է վատություն անում ոչ թե ուրիշներին: Երեխաներին եթե անդրադառնանք, ապա այո ես էլ չէի ուզենա որ երեխաներս նայեն թե ոնց են մի կին ու մի տղամարդ կամ երկու կին կամ երկու տղամարդ փողոցում համարյա տկլորվում ու իրար սիրում, դա լրիվ այլ խնդիր է: Որ այդ լոգիկայով շարժվենք ուրեմն ոչ անցյալում ոչ էլ հիմա չպետք է լիներ ոչ մի միասեռական որովհետև հանրային կյանքում ու հեռուստատեսությամբ բոլորը տեսել են միայն կին և տղամարդ իրար հետ: Բա ո՞նց եղավ որ բոլոր ժամանակներում հայտնվել են միասեռականներ: Մարդու սեռականություն այնքան լայն է որ ուղղակի անիմաստ է ընդհանրապես փորձել այս կամ այն ձևակերպում տալ: Վերջ ի վերջո որ իմացար էս մարդը հետերո է կալ ոչ-հետերո է կամ էլ ընդհանրապես ոչ մեկին չի սիրում, ի՞նչ է դա տալիս քեզ: Էլի պիտի նայես ինչ մարդ է, լավ մարդ է՞, վատ մարդ է՞, լավ բնավորություն ունի թե ոչ՞, հաճելի մարդ է թե ոչ և այսպես շարունակ