Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, թե ով է լինելու այդ վարչապետը՝ Ռոբերտ Քոչարյանը…». քաղաքագետը՝ հնարավոր սցենարի մասին

Օգոստոս 20,2018 15:22

«Պետք չէ վարչապետի կյանքը քաղաքական առումով ավելի բարդացնել ու շանս տալ հակահեղափոխությանը՝ ներդնելով ԱԺ-ին քաղաքական ինքնասպանություն գործելու մեխանիզմ: Կարծում եմ՝ պետք է հանրաքվեի դնել ԱԺ-ն ցրելու հարցը, այդ արդյունավետ մեխանիզմով պետք է միայն ցրել այն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ կարծիք հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտադրության մասին, որ պետք է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումներ, որպեսզի բացառվի իր հրաժարականի պայմանով միայն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը(գործող օրենքը սահմանում է, որ նա պետք է հրաժարական տա, որից հետո ԱԺ-ին երկու անգամ վարչապետ չընտրի, ինչից հետո միայն հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել):

Ինչ վերաբերում է Փաշինյանի մտավախությանը, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը կազմող ուժը՝ ՀՀԿ-ն, իր հրաժարականից հետո այլ վարչապետը կարող է ընտրել, Հայկ Մարտիրոսյանը նկատեց. «Պարզ է, թե ով է լինելու այդ վարչապետը: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է: Եթե իհարկե թույլ տանք, որ նման բան լինի, ամբողջ հեղափոխությունը ջուրը կընկնի…ժողովուրդը չի կարող ամեն օր դուրս գալ՝ հեղափոխություն անել»:

Նկատառմանն ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանը 100 հազար աջակից ունի, ինչպե՞ս կարող է ՀՀԿ-ն հանդգնել այլ վարչապետի առաջադրել ու ընտրել, Հայկ Մարտիրոսյանն ընդգծեց. «100 հազար մարդիկ, տեսնելով, որ վարչապետ է ընտրվելու Ռոբերտ Քոչարյանը, կարող է արձագանքեն այնպես, ինչպես հեղափոխության օրերին, կարող է եւ չարձագանքեն: Հիասթափության գործոն կա. մարդիկ կտեսնեն, որ հեղափոխական իշխանությունը ճակատագրական սխալ թույլ տվեց: Բացի այդ, վարչապետի այդ ընտրության ժամանակ գուցե սահմանին ռազմական գործողություններ ծավալվեն»:

https://www.facebook.com/aravot.am/videos/299738280831436/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031