Լրահոս
Օրվա լրահոսը

Այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ կանցկացվի

Օգոստոս 20,2018 15:05

Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը (Fighting Infectious Diseases in Emerging Countries) Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer, Ֆրանսիա` Լիոն) հետ համատեղ այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ կանցկացնի:

Ծրագրի իրականացումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարարությունում կնքվել է երկկողմ հուշագիր, որը ստորագրել են նախարար Արսեն Թորոսյանը եւ FIDEC կորպորացիայի հիմնադիր նախագահ, հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը` Արգենտինայից:

Հետազոտությունը կհամակարգի առողջապահության նախարարությունը: Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն եւ կտեղափոխվեն Լիոն, որտեղ եւ կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները: Դրանք մարդու պապիլոմա վիրուսի հարուցած խնդիրներով ընդհանուր հիվանդացության վիճակը շտկելու հիմք կհանդիսանան:

Ուսումնասիրությունը կիրականացվի երկու փուլով` ողջ հանրապետությունում: Հիմնադրամը նաեւ հանրային իրազեկման աշխատանքներ կիրականացնի` տեղեկացնելով մարդու պապիլոմա վիրուսի հետեւանքների, դրա վաղաժամ հայտնաբերմամբ լրջագույն խնդիրներ կանխարգելելու հնարավորության մասին:

Հայաստանում արդեն գրանցված քաղցկեղի դեպքերի արդյունքները եւս Լիոնի լաբորատորիայում կդառնան հետազոտման առարկա` պարզելու` արդյոք դրանց հիմքում եղել է ՄՊՎ վիրուսը, եւ որքանով էր հնարավոր կանխարգելել դրանք:

Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը փոխանցել է նաեւ մի շարք վարակների դեմ Արգենտինայում տարվող պայքարի հիմնական շեշտադրումները, ներկայացրել արդյունքները` ընդգծելով պատվաստումների դերը պապիլոմա վիրուսի հետեւանքների կանխարգելման հարցում:

Արսեն Թորոսյանին մեծապես հետաքրքրել են մասնագետի փոխանցած տեղեկությունները: Նախարարը ողջունել է նաեւ հոկտեմբերին Հայաստանում պատվաստումների ընթացակարգի եւ արդյունքների շուրջ գիտական քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031