Այսօր Ռիգայում մեկնարկում է շախմատի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 47 երկիր: Առաջնության գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է: Հայաստանը ներկայացնում են 18 շախմատիստներ (10 աղջիկ եւ 8 տղա), որոնք հանդես են գալու տղաների (բացի 8 տարեկաններից) եւ աղջիկների բոլոր տարիքային խմբերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ