Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը եւս պետք է քրեական հետապնդման ենթարկվի». փաստաբան

Օգոստոս 20,2018 13:17

Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս պետք է ենթարկվի քրեական հետապնդման: «Սերժ Սարգսյանը փաստացի՝ «դե յուրե» վարչապետն էր. նա համաձայնություն է տվել Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի գործողություններին: Քննության ընթացքում կլինեն հիմքեր՝ նրան ոչ միայն Սահմանադրական կարգ տապալելու, այլեւ այլ մեղադրանք առաջադրելու համար»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց Նորայր Նորիկյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի մեկի գործը բացահայտված է (նախաքննությունն անգամ ավարտված չէ), փաստաբանը դա քաղաքական հայտարարություն է որակում. «Մարտի մեկի բացահայտման մասին լիարժեք կխոսենք այն ժամանակ, երբ տասը քաղաքացու սպանության անմիջական հրամայողներն ու  կատարողները բացահայտված կլինեն»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2105690616129693/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031