Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթի» խաղարկության երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց Ֆաբիանո Կարուանայի հետ եւ տասը ուժեղագույն գրոսմայստերների պայքարում 1,5 միավորով 1-ից 3-րդ տեղերն է բաժանում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի ու Շախրիյար Մամեդյարովի հետ:
Այսօր հայկական շախմատի առաջատարի մրցակիցը նորվեգացի Կարլսենն է: