Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում իշխանությունը ու՞մ է պատկանում՝ հրապարակին, թե հայ ժողովրդին. Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Օգոստոս 20,2018 12:13

arfd.info. Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար սպասված ելույթը, որն, ըստ էության, ամփոփելու էր նրա վարչապետության 100 օրը: Այն, որ այդպես էլ որևէ լուրջ զեկույց ու հաշվետվություն արվածի ու չարվածի մասին չհնչեց, նույնքան սպասելի էր, որքան այն, որ վարչապետն, իրեն հարազատ հռետորաբանությամբ, պարզապես կտաքացնի հավաքվածներին, կալեկոծի 100 օր առաջ նրանց մոտ հորդացած բուռն զգացումները՝ անընդհատ ներշնչելով, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև «դուք՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներդ, արդեն հաղթել եք»:

Վարչապետը սակայն սպասվածից ավելի ոգևորվեց և եթե ապագայի առումով որևէ բան էլ ասաց, ապա այն, որ այլևս ՀՀ-ում իշխանության բարձրագույն որևէ մարմին չկա, քան հրապարակում հավաքված ժողովուրդը, որն իր որոշումներով կառավարելու է երկիրը: Ի՞նչ է սա…Երկար-բարակ չվերլուծելու համար, միանգամից ասենք՝ հայտարարություն է ամբոխվարությամբ երկիրը կառավարելու մասին: Այն որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, արձանագրված է նաև Սահմանադրության մեջ, բայց վարչապետի պատկերացմամբ ժողովուրդն այլ մեխանիզմով (ոչ Սահմանադրությամբ նախատեսվող) պետք է իրականացնի իր իշխանությունը և դրանում է նա տեսնում «տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը»: Մեջբերենք վարչապետի խոսքը. «Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը, հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»:

Ի սեր Աստծո, սա ի՞նչ է: Ինչպես կարող է պետական իշխանության առաջին դեմքը, ով վերջին հաշվով ընտրվել է այդ պաշտոնում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի կողմից, հայտարարի, որ չկա պետություն, չկան իշխանության մարմիններ ու ինստիտուտներ: Նրա ասացը փաստացի դա է: Ըստ վարչապետի կա իշխանության մեկ մարմին, որը պետք է որոշում կայացնի. հրապարակում հավաքված ժողովուրդը: Սրանից հետեւում է, թե Հանրապետության հրապարակում գտնվում է ամբողջ ազգը, ողջ հայ ժողովուրդը տեղավորվել է այդ հրապարակում և միաձայն հաստատում է վարչապետի ամեն ասածը: Իհարկե, այդպես չէ, դա հայ ժողովրդի մի հատվածն է, որը սատարում է նոր իշխանություններին և վարչապետն էլ, ով ասում է, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, փաստացի նկատի ունի այդքան մարդու: Հարգելի վարչապետ, եթե մարզահամերգային համալիրում Արմենչիկի համերգն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ ազգը Արմենչիկ է սիրում ու լսում:

Իսկ, կներեք, եթե ժողովրդի մնացյալ մասը, որ չի իջնում հրապարակ և ունի տարաձայնություններ, մտահոգություններ, այլ առաջարկներ ու բանաձևեր, կամ գոնե ուզում է քննարկել, քվեարկությունից առաջ խորամուխ լինել հարցերի մեջ, ինչպե՞ս է քվեարկելու, ինչպե՞ս է իր կողմն ու դեմն արտահայտելու: Այսինքն, եթե իշխանության հրավիրած նման հանրահավաքներին ես չեմ մասնակցում ու չեմ քվեարկում, հայտնվում եմ լուսանցքից դուրս. իմ երկրում իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին, բայց ոչ ինձ…Այստեղ կա ևս մեկ կարևոր հարց. եթե վարչապետը հայտարարում է, թե բոլոր կարևոր հարցերը որոշելուց պետք է հավաքվենք ու արտահայտենք մեր տեսակետը, շատ լավ հասկանում է, որ հրապարակի ժողովուրդը տարված է իր անձով, փառաբանում է իրեն և ինքն ինչ ասում է /իսկ ասելն էլ հարցում չէ, այլ հորդոր/ միայն կողմ են քվեարկում ու գոռում՝ «Կեցցե կեսարը» /եթե երեկ ասեր, որ այսինչի վիզը հիմա գելիոտինով թռցնելու ենք, որովհետև ինքը վատն է, կասեին՝ այո/:

Եթե օրինակ է բերում հին Հունաստանն ու Աթենքը, ապա այնտեղ կարծիք հայտնելու և բանավիճելու հնարավորություն գոնե կար, իսկ այստեղ վարչապետը հավաքում է իր կողմնակիցներին հրապարակում ու ասում՝ դուք եք ժողովուրդը, առանց մոռանալու, որ նրանք ժողովրդի մի մասն են, բայց ոչ ողջ ժողովուրդը…Ու հայ հասարակության մի մասը, որն իր կրթությամբ ու անցած ճանապարհով սովոր չէ ամեն մի բարձրագոչ ասված բանի միանգամից համաձայնվել, այս երկրի ու պետության խորթ զավակն է: Չէ, սա ժողովրդավարություն չէ. սա նշանակում է՝ դու ունես կողմնակիցների մի բանակ, որին ուզում ես տաք պահել, ոգևորել իրեն հաճո մտքերով ՝ հարկ եղած դեպքում, որպես գործիք, որպես շանտաժ՝ քեզ հակառակ քաղաքական հայացքներ ունեցողների /լինեն նրանք խորհրդարանում, թե ոչ/ նկատմամբ: Սա ամբոխվարություն է. ժողովրդի այն մասի կողմից, որը տեղավորվում է հրապարակում:

Կարծիքի պարտադրանք մնացյալին, ովքեր գտնվում են հրապարակից դուրս՝ տանը, իրենց աշխատավայրում, ստեղծագործական արարումների մեջ ու ոչ մեկից վատ քաղաքացի չեն: Եթե նրանց խոսքը լսելի չեղավ, եթե նրանց հետ խոսեցին շանտաժի լեզվով ու նրա անկեղծ, գրագետ հարցադրումների տակ ծախվածություն ու դավաճանություն տեսան, մի օր Հայաստանում իրոք կմնա մի հրապարակ ժողովուրդ: Այդ դեպքում այլևս կարևոր չի լինի՝ թե ՀՀ-ում իշխանությունն ում է պատկանում:

Արթուր Մկրտչյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea says:

    Տարրական գիտելիքներից զուրկ,ազգադավ դաշնակներ:
    ՈՎ է դրանց երշխավորել որ ՀՀ ԱԺ պատգամավորներ են:
    Այժմ իմ խորին համոզմամբ կարող եմ ՀՀ ԱԺ ներկայացնել հետեվյալ հայտարարությունը:

    1. ՀՀ ԱԺ պատգամավրների թկնածուն,մինչեւ իր թեկնացիությունը առաջադրելը, անվերապահ պետք է իմանա
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ,
    հակառակ դեպքւմ նա իրավունք չունի դնելու իր թեկնացիւթյունը:

    Ազգադավն ասում է…
    «ով ասում է, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»
    Նրանց համար ով տկար է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

    Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

    Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

    Այստեղից բխում է որ Ռոբը համագործակցելով դաշնակ Նաիրի հետ եվ ամբողջ դաշնակցությունը համագործակցելով Ռոբի հետ կազմակերպեցին Հոկտեմբերի 27-ը:Այսինքն Ռոբը յուրացնում է իշխանությունը եւ դա համարվում է Ռոբի կողմից հանցագործություն, խաղտելով ՀՀ սահմանադրության 2-րդ կետը:

    Ինչպես ՀԱՅ ազգը քայլ արեց մերժեց Սերժին, իսկ հիմա ՀՀ հպարտ քաղաքացիների անվտանգության համար պետք է «Քայլ անել մերժել դաշնակին»
    Այդ կուսակցությունը պետք է լուծարվի հավեժ: Անդրանիկին դավաճանելւց հետո դաշակների ձեռքները արյունոտ է:

    «Բոլոր նրանք, ովքեր փորձում են վարչապետի հայտարարությանը տալ նման գնահատական, նրանք հակաժողովրդական են»:Իսկ դա նշանակում է ոտնհարել ՀՀ ժողովրդի իրավունքներն:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

  2. Ruben says:

    Ինչպես ասում էր ֆեդերալների (դաշնակցականների) հոգեւոր հայր Լեյբա Դավիդի Բրոնշտեյնը (Լև Տրոցկին)` «Ես հրեա չեմ, ես ինտերնացիոնալիստ եմ», նմանապես, դաշնակցականները (ֆեդերալները) չունեն ոչ հայրենիք, ոչ էլ ազգություն` նրանք ինտերնացիոնալիստներ են:
    Եւ «սուլում են ինչպես Տրոցկին»…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031