Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտունին` Հայաստանի նոր խաչմերուկ. «Ուրբանիստա»

Օգոստոս 20,2018 11:35

Թեպետ Մարտունու քաղաքապետը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում, սակայն այն զարգացնելու գործնական քայլեր դեռևս միայն անհատներն են անում։

Նրանցից մեկն էլ մասնագիտությամբ լրագրող, ռազմագիտության ուսուցիչ Տիգրան Բաղիշջանյանն է, ով 2013 թվականին Մարտունու երիտասարդական բանկից իր գաղափարն իրագործելու համար դրամաշնորհ է ստացել, գնել իր առաջին քուռակը, ավելի ուշ հիմնադրել «Ասպ» հեծյալ ակումբը։ Այսօր արդեն ակումբը 7 ձի ունի։

«Սա դեռ հոբբի է, որ ցանկանում եմ վերածել բիզնեսի: Կյանքիդ գործը պիտի գա քո անցյալից, քո երբեմնի երազանքներից, որ միջիցդ հանես ու իրական դարձնես: Մանկուց սիրել եմ կենդանիներ ու ձիեր, 2002-ից էկոտուրիզմով, 2013-ից ձիավարություն ներառող զբոսաշրջությամբ եմ զբաղվում։ Որպես արտադրանք առաջարկում եմ ձիերով շրջագայություն»,- պատմում է Տիգրանը: Զբոսաշրջության համար նախատեսված ձիերը մի շարք չափանիշների պետք է համապատասխանեն, լինեն հանգիստ, հավասարակշռված, գեղեցիկ, ունենան բնավորություն։ Ձիարշավորդներին Տիգրանը ուղեկցում է Արգիճի սարահարթով դեպի Արմաղան լեռը` Գեղարքունյաց աշխարհի գեղատեսիլ բնությունը վերևից դիտելու համար:

«Բոլոր տուրերն անում ենք սարերում: Վարդենիսի լեռների ողջ գեղեցկությունն եմ ցույց տալիս, մինչև 7 օր դիտելու բան կա։ Եթե 2013-ին տարեկան երկու մարդ էր տուրերի գալիս, անցած տարի գրեթե 50 հոգի է ձիավարել Գեղամա լեռներով, էս տարի հետաքրքրությունն ավելի է մեծացել, ու համոզված եմ՝ 50-ը կանցնենք»,-պատմում է նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031