ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են Բանկի հաճախորդի կյանքը և խնայում վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի և անվտանգ գործիք: Գործառնություններն իրականացվում են մի քանի քլիքի միջոցով և պաշտպանված են մեկանգամյա SMS-ծածկագրերով:
Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի, և օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գնահատում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման հարմարավետությունը և հուսալիությունը:
Շնորհիվ Մոբայլ և Ինտերնետ բանկ նորացված ծառայությունների այսուհետ հաճախորդները կարող են անմիջապես, օնլայն ռեժիմով, իրականացնել դրամական փոխանցումներ իրենց հաշիվների/քարտերի միջև, փոխանցումներ Բանկի այլ հաճախորդներին, կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ և ավանդի համալրումներ:
Նաև հաճախորդի ժամանակը խնայելու և առավել որակյալ սպասարկման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը Մոբայլ բանկ նորացված ծառայության միջոցով իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում առանց մասնաճյուղ այցելելու և առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու՝
- ստանալ դրամական փոխանցումն անմիջապես իր քարտին/հաշվին: Դրա համար պարզապես անհրաժեշտ է Մոբայլ բանկի “Վճարումներ” բաժնում ընտրել “Փոխանցման վճարման հայտ” տարբերակը և նշել փոխանցման համարը, գումարը, արժույթը և քարտի համարը, որի վրա պետք է հաշվեգրվի փոխանցումը:
- ձևակերպել վարկային հայտ՝ ընտրելով հետաքրքրող վարկատեսակը, ինչից հետո հայտը կվերլուծվի Բանկի կողմից:
Բացի այդ կատարելագործվել է կոմունալ վճարների բաժինը, մասնավորապես՝ բջջային կապի վճարումներ ենթաբաժինը: Այսուհետ բջջային կապի վճարումներ կատարելիս հաճախորդին անհրաժեշտ չէ հավաքել հեռախոսահամարը, այլ ընդամենն անհրաժեշտ է հեռախոսի կոնտակտների ցանկից ընտրել անհրաժեշտ կոնտակտը, որից հետո վճարումը կիրականացվի ակնթարթորեն:
ՎՏԲ-Հայաստան Բանկ