Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թխվածք «Վարդագույն ամպիկներ»

Օգոստոս 19,2018 20:50

Սովորական սպիտակուցային թխվածքաբլիթները` բեզեները, կարող են դառնալ շատ տոնական եւ գեղեցիկ աղանդեր, ընդամենը մի քանի հատիկ հատապտղի շնորհիվ:

Անհրաժեշտ մթերքները

Ձվի սպիտակուց- 4 հատ

Շաքարավազ-  3 ճաշի գդալ

Սպիտակ գինու կամ խնձորի քացախ-1 ճաշի գդալ

Կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա- 1 ճաշի գդալ

Կարմիր գունանյութ- մի պտղունց կամ եթե հեղուկ է` 1-2 կաթիլ

Նարնջի կամ ելակի ջեմ- 2 ճաշի գդալ

Հատապտուղներ-  կես բաժակ

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցներն առանձնացնել: Դեղնուցներից կարող եք փխրուն թխվածքաբլիթներ պատրաստել կամ տնական մայոնեզ:

Եթե ձուն սառնարանից եք հանել, թողեք մի 10-15 րոպե, որպեսզի սպիտակուցները հասնեն սենյակային ջերմաստիճանի, որից հետո լավ հարեք, սկզբում` ցածր արագությամբ, այնուհետեւ` բարձր: Երբ ծավալը գրեթե եռակի ավելացած լինի, ավելացրեք շաքարավազը, շարունակեք հարել: Հենց շաքարավազը լուծվի, ավելացրեք նաեւ քացախն ու օսլան, նաեւ` գունանյութը: Մեկ րոպե էլ հարեք եւ բավական է:

Ջեռոցը միացրեք 150 աստիճան: Մինչ ջեռոցը տաքանում է, ջեռոցի տապակի վրա դրեք յուղաթուղթ եւ բեզեից ճաշի գդալով դրեք յուղաթղթի վրա: Եթե ժամանակ ունեք, լցրեք ձեւավորման համար նախատեսված տոպրակի մեջ եւ այդ ձեւով փոքրիկ «ամպիկները» ստացեք:

Ջեռոցն արդեն տաքացած կլինի: Բեզեն դրեք ջեռոցի մեջ եւ անմիջապես ջերմաստիճանն իջեցրեք մինչեւ 90 աստիճան: Թողեք բեզեները չորանան մոտավորապես 1-1,5 ժամ: Պետք է լավ չոր լինեն, թեթեւ ճաքճքած:

Նարնջի կամ ելակի ջեմը մի թեթեւ տաքացրեք, քսեք բեզեների վրա, ապա ջեմի վրա մի քանի հատ հատապտուղ դրեք` մոշ, ազնվամորի, ելակ, հապալաս, ինչ ունեք կամ հարմար եք գտնում: «Վարդագույն ամպիկները» պատրաստ են, կարող եք մատուցել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031