Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ օգոստոսի 21-ից 31-ը Բուդապեշտում կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
ՀԲՖ մամուլի ծառայությունը հրապարակել է մրցավայր մեկնող հինգ մարզիկների անունները. 49 կգ՝ Սեյրան Եղիկյան, 52 կգ՝ Արթուր Բազեյան, 56 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ