Սենթ-Լուիսում (ԱՄՆ) երեկ մեկնարկեց «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը՝ աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:
Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Ռուսաստանի լավագույն շախմատիստ Սերգեյ Կարյակինին: Այսօր կայանալիք երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ