Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ առաջնության մեկնարկում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի թիմը մրցակցի դաշտում 2:3 հաշվով զիջեց «Չելսիին»: Արդեն 20-րդ րոպեին «Չելսին» առջեւում էր 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 37-րդ րոպեին նախ կրճատեց հաշիվը, ապա չորս րոպե անց գոլային փոխանցում կատարեց եւ հավասարակշռությունը վերականգնվեց: Սակայն 81-րդ րոպեին «Չելսիին» հաջողվեց խփել երրորդ եւ հաղթական գոլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ