Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլտված վարորդների նկատմամբ պետք է լինել խիստ և սկզբունքային:
Կրկին ընդգծվեց կոռուպցիոն ցանկացած դրսևորում բացառելու և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս:
ՀՀ ոստիկանություն