Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպան. «Վարչապետն անուններ չտվեց, որ ասեմ՝ անմեղության կանխավարկած խախտեց»

Օգոստոս 18,2018 14:02

«Այն, որ ասեց՝ բոլոր ոճրագործները պետք է նստեն ամբաստանյալի աթոռին, լիարժեք համամիտ եմ՝ լավ է ասված»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի մեկի գործի առնչությամբ երեկվա հայտարարությանը, թե բոլոր մարդասպաններն ու ոճրագործները պետք է «նստեն», ասաց Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Ինչ վերաբերում է վարչապետի պնդմանը, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, փաստաբանը դրա հետ համամիտ չէ. «Ես  նման տեղեկություններ չունեմ»:

Հետաքրքրվեցինք, թե Ալումյանի դիտարկմամբ՝ ինչո՞ւ է վարչապետը նշյալ հայտարարությունն անում, երբ դեռ նախաքննությունն անգամ ավարտված չէ: «Գուցե նա համարում է, որ գործը բացահայտված է: Չգիտեմ՝ ի՞նչ տվյալների հիման վրա է նա այդ համոզմունքն ասում, դրա համար չեմ կարող հարցը մեկնաբանել»,-նկատեց փաստաբանը:

Հարցրեցինք նաեւ, թե արդյոք վարչապետի խոսքերում անմեղության կանխավարկածի խախտում կար: Հայկ Ալումյանը նշեց. «Նա անուններ չտվեց, որ ասեմ՝ անմեղության կանխավարկած խախտեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031