«Հիմնավոր կասկածի տեղի ունենք բոլորս: Դրա մասին գիտեին բոլորը: Այնպես չէ, որ նորություն է ասվել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե շատ դատավորներ այսօր էլ շարունակում են սպասարկել նախորդ՝ կոռումպացված իշխանությունների շահերը, ասաց «Հելսինկյան ասոցիացիա» հ/կ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Այն փաստը, որ Փաշինյանը նման դատավորներին ասաց՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք», մեր զրուցակիցը ոչ թե սպառնալիք, այլ որպես հորդոր է որակում:
«Գուցե այդ ձեւակերպումն այնքան էլ հաջող չէր, բայց շատ դատավորների համար դա երեւի թե միակ ընկալելի տարբերակն է: Նրանք պարտավոր են առաջնորդվել միայն օրենքով, ոչ թե զանգերով, կաշառքներով, քույր-եղբայր հարաբերություններով…Դա օրենքի պահանջն է: Եթե այդքանը չեն գիտակցում, նրանց ժողովրդական լեզվով պետք է բացատրել՝ ասելով՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք»,-նկատեց Նինա Կարապետյանցը:
Ինչ վերաբերում է Փաշինանի նպատակադրմանը, թե առաջիկայում գուցե անցումային արդարադատության մարմիններ ստեղծվեն, Նինա Կարապետյանցը նշեց. «Աշխարհում հեղափոխություններից հետո ընդունված է նման մարմինների ստեղծումը: Կան դրական եւ ոչ այնքան դրական օրինակներ: Սպասենք, թե այդպիսի մարմինների ինչ մոդել է առաջարկելու վարչապետը, նոր՝ գնահատականներ հնչեցնենք դրանց հնարավոր արդյունավետության մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Անցումային դատակաան համակարգը Փաշինեանի ուսուցիչ լտպ-ի ցուցումն է, որ նախօցէին նա տւել էր (տես
https://www.lragir.am/2018/08/16/371866/)։ Անցումային համակարգն այն նպատակին պիտի ծառայի, որ դատարաններն այլևս որևէ հարց չեն լուծելու, Փաշինեանն է լուծելու, թէ ով է անմեղ կամ մեղաւոր։ Հայաստանում անկախ դատական համակարգի առասպելը վերջնականապէս լուծարւում է։
Լեհաստանուt կառավարութիւնն ընդունեց օրէնք, որ դատաւորներին կառավարութիւնն է նշանակելու։ Այնտեղ դա մեծ դիմադրութեան հանդիպեց։ Մեզնում ոչ։