Օգոստոսի 18-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կայանավան գյուղի մոտակայքում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհը դարձնել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բարդու ծառը (մոտ 15 մ) հեռացրել են ճանապարհի (Ազատամուտ-Կայանավան) երթևեկելի հատվածից:
ՀՀ ԱԻՆ