«Բավականին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր, անունը չեմ տալիս, միայն մեկ հաշվեհամարում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար»,-պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկը կար, ասում էր՝ «բա չեն հարցնելո՞ւ, ո՞ւր են տասը տոկոսները»: Հարցնելու ենք, այո, դուք էլ լինելու եք պատասխան տվողները»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է. «Այդ 30 միլիոն դոլարի առնչությամբ օրենսդրական տեսանկյունից դժվար է քննություն կազմակերպելը, որովհետեւ այդ մարդը երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հայտարարագիր չի ներկայացրել: Կարծում եմ՝ լրջորեն պետք է մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձեւավորելու մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ